Տրանշ 2, Աշտարակ-Թալին

31-05-2017

Սույն թվականի հունիսի 1-ին մեկնարկելու են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին 42կմ ճանապարհի ձախակողմյան հատվածի բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքները: Իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը գործարկել է բետոն փռիչ մեքենան՝ սկիզբ դնելով 2017թ.-ին բետոնյա պատվածքի իրականացման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացվում է վերահսկող ընկերության՝ «Սաֆեժ»-ի մասնագետների կողմից:  

Նախատեսվում է, որ վերանորոգումից հետո Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում երկշարք ճանապարհը կփոխարինվի քառաշարք ճանապարհով, իսկ շուրջ 15 կմ երկարությամբ հատված՝ շրջանցելով գործող ճանապարհը, կունենա նոր ծրագիծ:

 

 Զուգահեռաբար, ճանապարհի այլ հատվածներում, կապալառու կազմակերպությունը շարունակում է իրականացնել ճանապարհի հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ինչպես նաև ջրթող կառույցների և ուղեանցերի շինարարական աշխատանքները, ընթացքի մեջ են նաև շրջանցիկ հատվածների շինարարական աշխատանքները:

 

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին, որոնք կազմում են 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Վերջին նորությունները

«Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության հետ ստորագրվեց շինաշխատանքների տեխհսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր

21-05-2019

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը շնորհավորեց գերմանական կազմակերպության ներկայացուցիչներին մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները գտնվում են գործադիր իշխանության ուշադրության կենտրոնում։

Կարդալ ավելին

Բացվել են տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական գնահատման փուլն անցած կազմակերպությունների ֆինանսական առաջարկները

17-05-2019

Համաձայն ընթացակարգի՝ վերջնական գնահատումը կատարվելու է տեխնիկական և ֆինանսական առաջարկների համակցված գնահատման եղանակով, որի արդյուքնում հաղթող ճանաչված կազմակերպության ներկայացուցիչները կհրավիրվեն պայմանագրային բանակցությունների։

Կարդալ ավելին

Հանդիպում ճանապարհաշինարարների հետ. ճանապարհաշինության ընթացքում խիստ վերահսկողություն է իրականացվելու որակի նկատմամբ

16-05-2019

Ընդգծվեց շինարարության ընթացքում անվտանգ երթևեկության ապահովման կարևորությունը։ Նշվեց, որ բարձրացվել են նախագծերի իրականացման նկատմամբ պահանջները, ինչը կնպաստի շինարարության որակի բարելավմանը։

Կարդալ ավելին