Նորություններ և Հայտարարություններ

13-02-2020

Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

Ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։

12-02-2020

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

Միայն 2019 թվականին նշված ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքներ են տարվել հանրապետության 7 մարզի (Արարատ‚ Արմավիր‚ Տավուշ‚ Վայոց ձոր‚ Շիրակ‚ Լոռի‚ Արագածոտն) 30 բնակավայրով անցնող մի շարք ճանապարհների վրա‚ որոնցից օգտվում է ավելի քան 56 հազար բնակիչ։

10-02-2020

Պարզաբանում. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների դժգոհությունը կապ չունի «Հյուսիս-հարավ» ծրագրի հետ

Հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։

09-02-2020

Միջպետական և հանրապետական ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին

Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։

08-02-2020

Հորդորում ենք վարորդներին ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպությունների աշխատակիցների ցուցումներին

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շրջայցեր են կատարել Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սիտակի, Լուռու, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններ և հետևել են ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին:

07-02-2020

Քննարկվել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման հետ կապված հարցեր

ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:

05-02-2020

Հանդիպում՝ ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Դոնգ-Սու Պյոյի հետ

Ներկայացվել են կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները՝ նշելով‚ որ ճանապարհաշինական ոլորտում աշխատանքներ իրականացնող երկու կազմակերպությունները միավորվել են և այսուհետև հանդես են գալու որպես «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ՝ կատարելով վարկային և պետական բյուջեից հատկացվող միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները։

04-02-2020

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը

Աշխատաժողովի սկզբում ԱԶԲ մասնագետները ներկայացրին ՀՀ տրանսպորտային ուղիներին նվիրված մանրակրկիտ վերլուծություններ։ Հանգամանորեն քննարկվեցին ռազմավարության հիմնական նպատակները‚ սկզբունքները, ուղղությունները։

03-02-2020

Ագարակի 8 կմ հատվածի կառուցման համար պատրաստվել և ԱԶԲ-ին է ներկայացվել հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը

Ագարակի 8 կմ ճանապարհահատվածի կառուցման համար հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրն արդեն պատրաստվել է, ներկայացվել է ծրագիրը ֆինանսավորող կազմակերպության՝ Ասիական զարգացման բանկի հաստատմանը։ Այն դեռևս գտնվում է բանկի ուսումնասիրման փուլում։ Ըստ մշակված ծրագրի՝ ազդեցության է ենթակա 299 հող։

29-01-2020

Տրանշ-3-ում իրականացվում են փոսալցման‚ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ

Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։

24-01-2020

«Սուարդի» ընկերությունը Մ6-ում շարունակում է հիմնանորոգման աշխատանքները

Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածը‚ կապալառու կազմակերպությունը՝ իտալական «Սուարդի» ընկերությունը‚ կատարում է վաքերի տեղադրման‚ հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։

24-01-2020

Բագրատ Բադալյանին ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր

Կապալառու կազմակերպությունը ներկայացրել է ծրագրի առաջընթացը, մասնավորապես՝ մանրամասներ կամրջի նախագծի վերաբերյալ: Քննարկվել են առաջիկա անելիքները և շինարարության նախապատրաստման հետ կապված հարցեր: