Նորություններ և Հայտարարություններ

08-12-2018

Հանդիպում իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանը աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում։

07-12-2018

Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է կամրջի նախագծային մոտեցումների կոնցեպտը:

06-12-2018

Բորիս Գասպարյան. «Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և նրանց փրկությանը»

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվել են հնագիտական պեղումներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում հնագիտական պեղումներ իրականացվել են 11, իսկ Տրանշ-3-ում՝ 5 տեղամասերում:

06-12-2018

Երկարաձգվել է «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը

Դեկտեմբերի 6-ին գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

29-11-2018

Հանդիպում «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի ներկայացուցիչների հետ

Քննարկվել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։

24-11-2018

"PowerChina"-ի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանն առնչվող հարցեր

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ Տրանշ-4-ը (Արտաշատ-Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր Տրանշ-4-ի կառուցման ընթացքում պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։

22-11-2018

Քննարկվեցին Տրանշ-1-ին և Տրանշ-2-ին առնչվող հարցեր

Վ. Պետրոսյանը շեշտեց, որ Տրանշ-2-ի ճանապարհի ձմեռային սպասարկումը պետք է իրականացնի կապալառու կազմակերպությունը, ինչը և՜ նշված կազմակերպության հետ կնքված պայմանագրի, և՜ ՀՀ օրենսդրության պահանջն է։

21-11-2018

Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-հարավի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում

19-11-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում հյուրընկալել էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատան խորհրդականին

Վազգեն Պետրոսյանը ղազախ դիվանագետին ներկայացրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքում կատարվող աշխատանքները, ընդգծել է, որ անհրաժեշտ է կապեր հաստատել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և ղազախական պետական կառույցների հետ, որոնք իրագործում են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարություն։

16-11-2018

Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով

Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ն՝ Ջրաշենով։ Կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, անցած յոթ ամիսների ընթացքում վերանորոգել է ճանապարհի հողային պաստառը, տեղադրել ասֆալտբետոնե պատվածք, վերանորոգել է ջրահեռացման համակարգը, տեղադրել է նոր երկաթբետոնե վաքեր և մետաղական խողովակներ։

15-11-2018

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվեցին ընթացիկ հարցեր

Արծարծվեցին Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում իրականացված աշխատանքների ծավալները, ֆիզիկական առաջընթացը։

13-11-2018

«Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։