Նորություններ և Հայտարարություններ

28-12-2018

Հ. Արշակյանն ընդունել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ենթակապալառու կազմակերպությունների ղեկավարներին

Աշխատանքների պատվիրատուն՝ նախարարությունը, կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության հանդեպ կատարել է աշխատանքների վճարումների հետ կապված իր պայմանագրային պարտավորությունները:

26-12-2018

Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։

25-12-2018

Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի տարբերակները

Քննարկման արդյունքում ընտրվել է կամրջի նախագծի լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։

19-12-2018

Նախարարի պաշտոնակատարը այցելել է սահմանամերձ Մովսես-Չորաթան-Նորաշեն համայնքներ

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես-Չորաթան-Նորաշեն համայնքների բնակիչները համոզված են, որ այսուհետ իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնա։ Տասնամյակներ ի վեր չնորոգված այս գյուղերն իրար կապող ու միջպետական ճանապարհին միացնող 5,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը նորոգվել ու բարեկարգվել է ՀՀ կառավարության և ՀԲ կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։

17-12-2018

Կայացել է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 26-ի 508-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովների նիստը

Հանձնաժողովի անդամներին հատկացվել են նախագծային փաստաթղթերը, առաջարկվել է ներկայացնել դրանց վերաբերյալ դիտարկումներն ու կարծիքները։

13-12-2018

Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող ճանապարհը վերանորոգվել է

Հանձնաժողովի անդամ Ավագ Պետրոսյանը նկատում է, որ ճանապարհը վերանորոգվել է բարձր որակով, թերություններ չեն նկատվել։ «Աշխատանքները նորմալ կատարվել են, հիմա պետք է ճանապարհը լավ պահպանվի, սա կարևորագույն հարց է։ Պահպանումը համայնքի, մարզի խնդիրն է»,- ասաց պարոն Ավագյանը։

13-12-2018

Չինացի գիտնականների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորությունը

Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքները առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։

08-12-2018

Հանդիպում իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանը աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում։

07-12-2018

Տեղի է ունեցել Բագրատաշեն-Սադախլո նոր կամրջի նախագծման աշխատանքների մեկնարկի հանդիպումը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նախագծման աշխատանքների իրականացման նպատակով շինհրապարակի կազմակերպման հարցին, քննարկվել և համաձայնեցվել է կամրջի նախագծային մոտեցումների կոնցեպտը:

06-12-2018

Բորիս Գասպարյան. «Հյուսիս-հարավի կառուցման ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվում պատմամշակութային արժեքներին և նրանց փրկությանը»

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ունի հնագիտական բաղադրիչ, և նախքան շինաշխատանքները սկսելը կառուցվելիք հատվածներում կատարվել են հնագիտական պեղումներ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում հնագիտական պեղումներ իրականացվել են 11, իսկ Տրանշ-3-ում՝ 5 տեղամասերում:

29-11-2018

Հանդիպում «ՍՊԵԱ և Այ Ար Դի»-ի ներկայացուցիչների հետ

Քննարկվել են Տրանշ-3-ի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի երկայնքով տեղակայված Բենիամին հնագիտական համալիրին հարակից 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նոր նախագծի հետ կապված հարցեր։

24-11-2018

"PowerChina"-ի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանն առնչվող հարցեր

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ Տրանշ-4-ը (Արտաշատ-Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր Տրանշ-4-ի կառուցման ընթացքում պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։