Նորություններ և Հայտարարություններ

28-08-2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 հատվածում իրականացվում են ճանապարհային պատվածքի վերին շերտի ասֆալտապատման աշխատանքներ։ Ուստի տեղեկացնում ենք, որ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ նշված ճանապարհահատվածում դադարեցվում է ավտոտրանսպորտային երթևեկությունը։

23-08-2018

Պարզաբանում

Տեղեկացնենք, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվում են Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն մարզային նշանակության 31,2 կմ ավտոճանապարհի Նորաշեն-Չորաթան 5,587 կմ երկարությամբ և Հ64- Բերդ-Այգեձոր-Չինարի հանրապետական նշանակության 32 կմ ավտոճանապարհի Նորաշեն-Արծվաբերդ 4,54 կմ երկարություն ունեցող հատվածները։

22-08-2018

Ավելցուկային հողագրունտը տեղավորելու առաջարկներ կներկայացվեն

Հանդիպման արդյունքում որոշում կայացվեց, որ համայնքների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվելիք տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեն մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին: Այստեղ կիրականացվի քարտեզագրում, և առաջարկները կներկայացվեն շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը՝ վերջնական եզրակացության համար:

22-08-2018

Տավուշի Հ36- Մովսես-Չորաթան-Նորաշեն և Հ-64 Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև 2018թ. վերջ

Դիտարկելով կատարվող աշխատանքների ընթացքը՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի պատասխանատուները նշում են, որ աշխատանքներն իրականացվում են ծրագրին համապատասխան և կավարտվեն սահմանված ժամկետներում։

18-08-2018

Հնավայրերի պահպանման համար փոփոխվել է Հյուսիս-հարավի նախագիծը

Մասնագետներն այցելության ընթացքում դիտարկել են տարածքում կատարված նշահարումները՝ արձանագրելով, որ ամեն ինչ կատարվել է ըստ տարբեր գերատեսչությունների հետ համաձայնեցված նախագծի, և ճանապարհաշինության հետևանքով որևէ հուշարձան չի վնասվի։

14-08-2018

«Սինոհիդրո»-ի հետ քննարկվել է շինաշխատանքների ընթացքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, նախարարության և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն օգոստսի 13-ին այցելել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3 ճանապարհահատվածում շինարարություն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ գրասենյակ, հանդիպել ընկերության ղեկավարության և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ինժեներական թիմի հետ։

10-08-2018

Քննարկվեց ավելցուկային հողագրունտի տեղավորման հարցը

Ավտոճանապարհը վերականգնող կապալառու շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ շինարարական թափոնները տեղավորելու, ավելցուկային գրունտը նպատակային օգտագործելու խնդիր կա։

09-08-2018 8:42

Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհին կատարվում են հողային, ճանապարհային ծածկի տեղադրման աշխատանքներ

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները արձանագրել են, որ մարզային նշանակության Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ավտոճանապարհի վերականգնման ընթացքում կապալառուի կողմից նկատվում են որոշ կազմակերպչական բացթողումներ։ Մասնավորապես, նշվել է, որ անհրաժեշտ է շինարարական տեղամասում աշխատանքներն իրականացնել առանձին հատվածներով՝ ապահովելով տեղի բնակչության անվտանգ տեղաշարժը։ Շինարարին հանձնարարվել է աշխատանքները կատարել հերթականությամբ՝ բարեկարգելով ճանապարհի հարակից տարածքները։

09-08-2018

«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է արագացնել շինաշխատանքների տեմպերի բարձրացմանն ուղղված քայլերը

Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-ի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։

08-08-2018

Վերականգնվում է Սյունիքի մարզի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։

06-08-2018 13:15

Վահրամաբերդ-Հովունի 6 կմ ճանապարհի հիմնանորոգումը կավարտվի ժամկետից շուտ

«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ղեկավար Արամ Ադամյանը նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի աշխատանքներն ավարտեն պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, և աշակերտներն ու ուսուցիչները դպրոց գնան բարեկարգ ճանապարհով։

03-08-2018 9:4

Պարզաբանում «Սաբա» ընկերության հետ կապված

«Սաբա» ընկերությունը հիշեցվել է ՀՀ օրենսդրության պահանջները կատարելու իր պարտականության մասին