Նորություններ և Հայտարարություններ

01-08-2018 12:50

Պատասխան՝ ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի բաց նամակին

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներին ևս առաջարկում ենք ներգրավվել նախարարին կից ձևավորվելիք հարթակում, մասնակից դառնալ նախարարության, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող գործընթացներին։

30-07-2018 13:42

ԱԶԲ հայտարարությունը Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության վերաբերյալ

Որպես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:

30-07-2018 12:19

Հստակեցվել են Բագրատաշենի նոր կամրջի կառուցման հետ կապված հարցերը

Հուլիսի 27-28-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսի՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության Ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» կամրջի կառուցման մանրամասները։

27-07-2018 11:18

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչն այցելել է բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածներ

Եվս մեկ անգամ շեշտվեց, որ Հյուսիս-հարավ նախագիծը հանրության, իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում է, և ՀՀ վարչապետի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության պահանջն է կապալառու կազմակերպությունից՝ իրականացնել որակյալ աշխատանքներ սահմանված ժամկետներում։

25-07-2018 15:18

«Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է շատ կարճ ժամկետներում բարելավել աշխատանքները

Նախարարի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում էր։ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին և ենթակա է քանդման։ Չինական կողմը ևս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի, և աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ։

23-07-2018 9:12

Շինարարների հետ քննարկվել է Լոռու և Տավուշի մարզերի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ղեկավար Վազգեն Պետրոսյանին ներկայացրին մի շարք խնդիրներ։

18-07-2018 19:45

Լրագրողներն այցելել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհ. բարձրացվում է ծրագրի հաշվետվողականությունը քաղաքացիների առջև

Նախարար Հակոբյանը նշեց, որ հանդիպման նպատակը մեկն է` նոր էջ բացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի իրականացման դաշտում: Նախարարությունը մտադրված է Հյուսիս-հարավ ծրագիրը դարձնել թափանցիկ և բարձրացնել հաշվետվողականությունը քաղաքացիների առջև:

13-07-2018 9:14

Ի գիտություն ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։ Նախարարը կներկայացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասները, կպատասխանի լրագրողների հարցերին։

12-07-2018 11:12

Ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներին

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հուլիսի 11-ին այցելել են Լոռու մարզ՝ ծանոթանալու Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (կմ 0+000 - կմ 38+450 հատված) վերականգնման և բարելավման աշխատանքներին։

11-07-2018 11:10

Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

10-07-2018 21:10

Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

05-07-2018

Վազգեն Պետրոսյանը նշանակվել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ: