Նորություններ և Հայտարարություններ

11-02-2019

«Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

08-02-2019

Տեղի ունեցավ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի ֆինանսական առաջարկների բացումը

Ֆինանսական առաջարկների բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի հայտերի համակցված գնահատում, որն ամփոփելուց հետո կսկսվեն պայմանագրային բանակցությունները:

07-02-2019

ԵՆԲ-ին ներկայացվել են Մ6-ում բանկի աջակցությամբ վերականգնված և շահագործման հանձնված ճանապարհահատվածում կատարված աշխատանքները

Նշվել է, որ հաջողությամբ ավարտվել են Մ6 ճանապարհի այն հատվածի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում էին Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ։

06-02-2019

Հանրային լսումների ընթացքում քննարկվեցին Բագրատաշենի նոր կամրջի նախագծման և շինարարության հետ կապված հարցեր

Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Ա. Մակյանը, ողջունելով ծրագիրը, մաղթեց, որպեսզի կամրջի շինարարությունը հաջողությամբ հասցվի ավարտին։

05-02-2019

Նախարար Արշակյանը հանդիպել է Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների հետ

Նախարարը խոսել է պետական կառավարման համակարգում ընթացող օպտիմալացման գործընթացի, նախարարության ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունների մասին։

04-02-2019

Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունն այցելել է Տրանշ-3

Կապալառուն նշել է, որ իրենց է միացել լրացուցիչ թիմ, համալրվել է շինտեխնիկան, և եղանակային պայմանների բարելավման պես ամբողջ հզորությամբ կվերսկսեն ճանապարհաշինական աշխատանքները։

31-01-2019

Պատվիրատու-կապալառու-տեխհսկող ձևաչափով հանդիպմանը քննարկվեց Մ6 ճանապարհի վերականգնման ընթացքը

Պատվիրատու-կապալառու-տեխհսկող ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 10 օրից, որի շրջանակներում կքննարկվի այս ընթացքում աշխատանքների առաջընթացը։

30-01-2019

Հանդիպում «ՍՊԵԱ և Այ Ար Դի» ՀՁ ներկայացուցիչների հետ

Կողմերն անդրադարձել են պայմանագրային հարցերի, Տրանշ-3-ում աշխատանքների ընթացքին։

24-01-2019

«Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկվել է Մ6 ճանապարհահատվածում ջրագծերի և կոյուղագծերի տեղափոխման հարցը

Կազմակերպվել է հանդիպում «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ։ Խնդրահարույց հատվածներում մասնագետները ծանոթացել են իրավիճակին, «Վեոլիա ջուր» ընկերության գրասենյակում նախագծողի հետ ուսումնասիրվել են խնդրի մանրամասները, և նախանշվել են հետագա քայլերը։

22-01-2019

Կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

Նախարարությունը և իրավասու օղակները համապատասխան միջոցներ կձեռնարկեն պատճառվող անհարմարություններն ու դրանց ազդեցությունները նվազեցնելու և հնարավորին բացառելու ուղղությամբ:

21-01-2019

Այցելություն Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված

Հունվարի 19-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատված։

18-01-2019

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-1 և Տրանշ-2

ԱԶԲ ներկայացուցիչները դիտել են իրականացված աշխատանքները։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղիները։