Նորություններ և Հայտարարություններ

15-03-2019

Թալին-Գյումրի ճանապարհահատվածում շարունակվում են անցանելիության որակի բարձրացման աշխատանքները

Աշխատանքները կատարվում են ամենօրյա ռեժիմով և կշարունակվեն մինչև ձմեռային շրջանի ավարտը, որից հետո արդեն միջոցներ կձեռնարկվեն խնդրին առավել հիմնավոր լուծում տալու ուղղությամբ։

15-03-2019

Քննարկվեցին բնապահպանական թեմաներ

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Դունկան Լանգի և Արմինե Եդիգարյանի հետ նախապես այցելել էին Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող հատվածներ, իրականացրել դիտարկում։

14-03-2019

Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:

14-03-2019

Վերացվում են բնակչությանը և երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունները

Մեքենաների համար դժվարանցանելի հատվածներում այսօր արդեն տեղադրվում է ավազակոպճային շերտ։ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ծրագրի ղեկավար Դավիթ Ազատյանը նշեց, որ մշտական շփման մեջ են բնակչության հետ և անմիջապես կարձագանքեն ցանկացած խնդրի։

13-03-2019

Բացվեցին ֆինանսական աուդիտի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

Մրցույթին մասնակցող 4 խորհրդատվական կազմակերպություններից 3-ը ներկայացրել էին տեխնիկական և ֆինանսական առաջարկներ:

11-03-2019

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Մարտի 11-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13:00-18:00-ը, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

11-03-2019

Կապալառուին հանձնարարվել է ճանապարհաշինության ընթացքում նվազագույնի հասցնել բնակչությանը պատճառվող անհարմարությունները և արագացնել շինարարության ընթացքը

Ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից ամենօրյա մոնիտորինգ կիրականացվի նշված տեղամասերում առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ, և այս հարցով պարբերաբար կներկայացվեն հաղորդագրություններ։

07-03-2019

Ուշադրություն. «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

07-03-2019

Ժամանակավոր սահմանափակում Մ6 ավտոճանապարհին. կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

07-03-2019

Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված տրվել են հստակ հանձնարարականներ

Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ նախարարի տեղակալն ընդգծեց, որ մինչև ձմեռային շրջանի ավարտը՝ ինտենսիվ սպասարկում պետք է կատարվի։ Նա մեկ անգամ ևս ցուցում տվեց փոսերը հարթեցնել ավազակոպճային խառնուրդով, ամեն օր, անհրաժեշտության դեպքում նաև օրը մի քանի անգամ այն հարթեցնել, ուշադրություն դարձնել նաև ջրահեռացմանը։

05-03-2019

Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցություն ունենալ «Հյուսիս-Հարավի» կառուցմանը

Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:

04-03-2019

Աշխատանքային քննարկում ՀԲ փորձագետի հետ

Առաջիկայում տեղի կունենա թրեյնինգ, որի ընթացքում մանրամասնորեն կքննարկվեն հանդիպման ընթացքում արծարծված թեմաները։