Մրցույթներ

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Կատեգորիա: Աշխատանքներ
Հրապարակված է: 27-10-2018 9:00
Վերջնաժամկետ: 25-11-2018 18:00

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ  (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈւՆ» ՊՈԱԿ

Վ3449-ARM: Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագիր

 

Ֆինանսական Աուդիտի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ` 2018 թ. նոյեմբերի 25-ը /մանրամասները դիտարկել մրցույթների անգլերեն ենթաբաժնում/

 

Request for EOI_L3449-ARM_External Financial Audit__M6..

L3449-ARM TOR_External Financial Audit__M6

 

 

 

 

 

 

 

 

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Կատեգորիա: Խորհրդատվական ծառայություններ
Հրապարակված է: 04-09-2018 11:00
Վերջնաժամկետ: 21-09-2018 18:10

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

Երկիրը՝

Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝

 

ՎարկNo

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորում (ԿՆՃԲԾ-ԼՖ)

 

8523-AM

Առաջադրանքի անվանումը՝ ԿՆՃԲԾ-ԼՖ 3-րդ տարվա ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն

Հղում No.: կետ #4, ԿՆՃԲԾ-ԼՖ 3-րդ տարվա ճաապարհների տեխնիկական հսկողություն

 

          Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է լրացուցիչ վարկ 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով՝ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (ԿՆՃԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման նպատակով, և նախատեսում է այդ գումարից վճարումներ կատարել «ԿՆՃԲԾ-ԼՖ 3-րդ տարվա ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն» խորհրդատվական ծառայությունների համար: Ծառայությունները ներառում են շուրջ 72,41 կմ ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն: Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը նախատեսվում է սկսել 2018թ. դեկտեմբերին և ավարտին հասցնել 2020թ. դեկտեմբերին (ներառյալ մեկ տարի՝ թերությունների վերացման ժամանակաշրջանը):

            ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը նշված Ծառայություններն իրականացնելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (Խորհրդատուներ) ներկայացնելու հետաքրքրության հայտեր: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկություններ՝ նշելով, որ որակավորված են և ունեն համապատասխան փորձառություն ծառայություններն իրականացնելու համար (բրոշյուրներ, իրականացված նմանատիպ առաջադրանքների նկարագրություն, նման պայմաններում աշխատելու փորձ, անձնակազմում համապատասխան հմտություններ ունեցող անձանց առկայություն և այլն):  Որակավորումները հզորացնելու նպատակով խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպության հետ` ներկայանալով որպես համատեղ ձեռնարկություն կամ կնքել ենթակապալի պայմանագիր: Կարճաժամկետ ցանկի չափորոշիչներն են`

  • Ճանապարհային ծրագրերում խորհրդատուի ընդհանուր փորձը (վերջին 10 տարիների ընթացքում ՄՖԿ-ի կողմից ֆինանսավորվող ճանապարհային ծրագրերի մասնակցությունը),
  • Ճանապարհաշինության/վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման խորհրդատուի նմանատիպ փորձը (պայմանագրերի քանակը վերջին 5 տարիների ընթացքում):

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է  «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների միջոցներով խորհրդատուների ընտրություն և աշխատանք» ուղեցույցի 1.9 կետին («Խորհրդատուների ընտրության ուղեցույց» 2011թ. հունվարին հրապարակված, վերանայված 2014թ. հուլիսին), որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը հետաքրքրությունների բախման վերաբերյալ: Խորհրդատուն կընտրվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցում» սահմանված  «Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության» (QCBS) մեթոդի համաձայն:

Հետաքրքրված խորհրդատուները կարող են հավելյալ տեղեկություններ ստանալ աշխատանքային օրերին՝ 09:00-ից մինչև 17:00 (տեղական ժամանակ) ընկած ժամանակահատվածում:  Հետաքրքրության հայտերի ներկայացման հրավերը պետք է ներկայացնել գրավոր, անգլերեն, առձեռն (կամ սուրհանդակային ծառայության միջոցով) կամ էլեկտրոնային փոստով Adobe PDF ֆորմատով ոչ ուշ քան 2018թ. սեպտեմբերի 21-ը, ժամը 18.00 (տեղական ժամանակով (Երևան)) ստորև նշված հասցեով.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պ-րն Վազգեն Պետրոսյանին

ՀՀ, Երևան, 4 Տիգրան Մեծ փողոց, 7-րդ հարկ

Հեռ: (374-12) 20 10 10

Էլ.հասցե: vazgen.petrosyan@tpio.am, hasmik.ordukhanyan@tpio.am  

 

2018թ․ապրիլի 23 Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագիր՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Տրանշ 4 Առաջադրանքի անվանում՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի

Կատեգորիա: Խորհրդատվական ծառայություններ
Հրապարակված է: 23-04-2018 15:00
Վերջնաժամկետ: 14-05-2018 18:00

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

2018թապրիլի 23

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագիր՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Տրանշ 4

Առաջադրանքի անվանում՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4)

Պայմանագիր թիվ` Т4-CS-01

  1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Եվրասիական զարգացման բանկից (ԵԱԶԲ) որպես Ծրագրի ֆինանսավորում, և մտադիր է այդ գումարից վճարումներ կատարել Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստման և Հեղինակային հսկողության իրականացման, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստման (Տրանշ 4) պայմանագրի համար:
  2. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է (այսուհետ՝ ՀՀՃՄՆԾ), որի նպատակն է՝ 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այդ ճանապարհը 85 կմ-ով և հասցնելով մինչև 470կմ։
  3. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայությունները) ներառում են․

- Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 45 կմ ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի պատրաստում, Տրանշ 4 (Լոտ 1 և Լոտ 2),

-  32կմ ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում (Լոտ 1),

-  Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում նախագծային լուծումների ճշգրտության և համապատասխանության հեղինակային հսկողություն։

Հաղթող Խորհրդատուի հետ կկնքվի 2 պայմանագիր, մասնավորապես՝

Մանրամասն նախագծի պատրաստման Պայմանագիր (Միանվագ գումարով պայմանագիր)․

Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում,  Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7կմ ճանապարհի և 6կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4), (15 ամիս),

Հեղինակային հսկողության պայմանագիր (Ժամանակի վրա հիմնված պայմանագիր)․

Ագարակից մինչև թունելի ելքը մոտ 32 կմ ճանապարհի հեղինակային հսկողության իրականացում։

Ծրագրի ներքո կնքվող պայմանագրերը կհամաֆինանսավորվեն Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Գնումների ամբողջ գործընթացը կղեկավարվի  Համաշխարհային բանկի կողմից սահմանված կանոնակարգերին և գործընթացներին համապատասխան։

  1. Պատվիրատուն, ի դեմս ծրագիրն իրականացնող «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անունից (ՏԿՏՏՆ), որպես Տրանշ 4-ի իրականացնող մարմին, սույնով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (Խորհրդատուներին) արտահայտելու իրենց հետաքրքվածությունը հետևյալ ծառայությունների մատուցման համար՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապարտաստում (Տրանշ 4)։ Բոլոր խորհրդատվական կազմակերպությունները՝ ներառյալ համատեղ ձեռնարկությունները, պետք է օրենքով սահմանված կարգով գրանցված լինեն ՀՀՀ-ի ներկայացման վերջին ամսաթվից առնվազն տասը (10) տարվա ընթացքում։

Խորհրդատվական կազմակերպությունները՝ ներառյալ համատեղ ձեռնարկությունները, հետաքրքրության հայտերի դիմումի հետ մեկտեղ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

- Խորհրդատվական կազմակերպության գրանցման վկայականը,

- Կազմակերպության գործունեության նկարագիրը։

Խորհրդատվական կազմակերպությունները պետք է ներկայացնեն նախկինում նմանատիպ առաջադրանքներ/պայմանագրեր իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ համառոտ նկարագրելով յուրաքանչյուր առաջադրանքն/պայմանագիր, ֆինանսավորման աղբյուրը (աղբյուրները), պայմանագրի արժեքը և պատվիրատուի մասին տեղեկատվություն։ Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշները հետևյալն են՝

  1. a) Ընդհանուր փորձառություն – Խորհրդատուի մասնակցությունը ճանապարհների շինարարության/ հիմնանորոգման ծրագրերում (վերջին 10 տարվա ընթացքում Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ճանապարհաշինարարական ծրագրերում մասնակցություն),
  2. b) Ծրագրի հետ առնչվող փորձառություն- ճանապարհների և թունելների կառուցման/ վերանորոգման մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի պատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում (վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ պայմանագրերի քանակը),
  3. c) Կազմակերպության անձնակազմի և կարողությունների ընդհանուր գնահատում (առկա մշտական աշխատակազմ, ընթացիկ ծրագրերի նկարագիր)։
  4. Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Խորհրդատուի ընտրության Ուղեցույցի 1․9 կետին, որով սահմանվում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ։
  5. Որակավորումները հզորացնելու նպատակով Խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով։ Մասնակից կազմակերպությունների, թե մայր, թե դուստր, փորձառության և որակավորման այլ կառուցվածքային մասը չի դիտարկվի գնահատման համար։ Դա նշանակում է, որ ենթակապալի պայմանագրով գործող խորհրդատվական կազմակերպության որակավորումը և փորձառությունը չի գնահատվի կարճ ցուցակում ընդգրկվելու համար։
  6. Խորհրդատվական կազմակերպությունների կողմից ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն կամ ռուսերեն լեզվով։

 

Խորհրդատուն կընտրվի համաձայն Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության (QCBS)  ընթացակարգի  (Գլուխ 2,  Ուղեցույցեր «ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից հունվար 2011թ, վերանայված հուլիս 2014թ)։

  1. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, ժամը 10:00-ից -17:00:

Հայտերը պետք է ներկայացվեն երկու տպագիր օրինակով ստորև նշված հասցեով կամ էլ․ փոստի միջոցով Adobe PDF ձևաչափով մինչև 2018թ. մայիսի 14-ը ժամը՝ 18։00 (տեղական ժամանակով): Եթե փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, ապա պետք է ներկայացնել փակ ծրարով և վերնագրել «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4) Խորհրդատվական ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտերի ներկայացման հրավեր»:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»ՊՈԱԿ

ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ 4, 7-րդ հարկ

Հեռ/Ֆաքս: (374-12) 20 10 10

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյան

Էլ.հասցե: vardan.karapetyan@tpio.am ; hasmik.ordukhanyan@tpio.am

-

Կատեգորիա: Խորհրդատվական ծառայություններ
Հրապարակված է: 02-02-2018
Վերջնաժամկետ: 03-03-2018 15:00

-

-

Կատեգորիա: Խորհրդատվական ծառայություններ
Հրապարակված է: 02-02-2018
Վերջնաժամկետ: 03-03-2018

-

Վերջին նորությունները

«Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը ներկայացրեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները

13-11-2018

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը պետք է իր աշխատանքներում ուշադրության կենտրոնում պահի հողերի օտարման և տարաբնակեցման հետ կապված հնարավոր խնդիրները, տարածքում բնակվող մարդկանց սոցիալական հարցերը, շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական և պատմամշակութային հնարավոր ազդեցությունները։

Կարդալ ավելին

Վրացական կողմի հետ քննարկվեցին «Բարեկամություն» կամրջի կառուցման հետ կապված կազմակերպչական հարցեր

12-11-2018

Նոյեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, Ճանապարհների դեպարտամենտի պետ Իրակլի Կարսելաձեի և պետի տեղակալ Լևան Կուպատաշվիլիի հետ։

Կարդալ ավելին

«Կորսան Կորվիամ»-ի տնօրենի հետ քննարկվեցին Տրանշ-1 և Տրանշ-2-ում շինարարության որակին առնչվող հարցեր

06-11-2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հանդիպել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 և Տրանշ-2 հատվածների կապալառու կազմակերպության՝ «Կորսան Կորվիամ» ընկերության տնօրեն Ժոզե Ալբերտո Կարասկոյի հետ։

Կարդալ ավելին