Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Տրանշ 5. Գյումրիի շրջանցիկ, Գյումրի-Բավրա

Տրանշ 5 - (Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատված) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 62կմ

Նախագծման մրցույթն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցների հաշվին, որի շրջանակներում 2015թ. դեկտեմբերին իտալական Լոթթի Ինջեներիա ընկերության հետ կնքվել է պայմանագիր:

 

Ձեռքբերվող ծառայությունների շրջանակներում ներառված են՝

 

- Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածի շուրջ 62կմ-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում,

- Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածի շուրջ 62կմ-ի նախնական և մանրամասն նախագծում, ինչպես նաև՝

- Տվյալ հատվածի շինարարության նպատակով ակնկալվող Տրանշ 5-ի վարկային համաձայնագիրը ստորագրելու համար համապատասխան հայտի փաթեթի նախապատրաստում:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված