Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր

1. Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիր

 

Ծրագրի Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ միջև կնքվել է 2013թ. փետրվարի 11-ին:
Ծրագրի տևողությունը՝ մինչև 2017թ. հունիսի 30-ը (Փոփոխությամբ՝ 2019թ. դեկտեմբերի 30-ը)
Ծրագրի նպատակը՝ 2013-2016թթ. ընթացքում հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածներ:

 

Ծրագրի ընթացքը՝ 2013-2014թթ. հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել շուրջ 73.3 կմ ընդհանուր երկարությամբ, իսկ 2015թ. շուրջ 93 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ: Ծրագրի իրականացման ընթացքում առաջացած տնտեսումների հաշվին հնարավոր է եղել Ծրագրում ընդգրկել լրացուցիչ ճանապարհահատվածներ, որի արդյունքում Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ կվերականգնվի շուրջ 208.3 կմ երկարությամբ ճանապարհահատված սկզբնական նախատեսված 170 կմ ճանապարհահատվածի փոխարեն:

 

2. Նախապատրաստվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը


Ծրագրի վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶՄԲ միջև կնքվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին:
• Ծրագրի տևողությունը՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:
• Ծրագրի նպատակը՝ 2016-2019թթ. ընթացքում վերականգնել շուրջ 190 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ:

 

Ծրագրի իրականացման առաջին տարվա 2016թ.  ընթացքում   իրականացվում են կենսական նշանակության յոթ ճանապարհների վերականգնման աշխատանքներ:     

 

Ծրագրի իրականացման երկրորդ տարվա՝ 2017- 2018թթ.  ընթացքում նախատեսվում է իրականացնել կենսական նշանակության տասը  ճանապարհների վերականգնման աշխատանքներ: 


Կազմվել են վերականգնվող  ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերը և բնապահպանական կառավարման պլանները:

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված