Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր

 

Ծրագրի  հիմնական նպատակն է` հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: 

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)՝ շարունակվելով մինչև Բագրատաշենի սահմանակետ:

Ծրագիրն իրականացվում է 2 փուլով՝ Վանաձոր-Թումանյան (38,45կմ) և Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ)։

Նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է իտալական «Լոտտի ինժեներիա» կազմակերպությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքված պայմանագրի համաձայն: 

 

Ֆինանսավորման աղբյուրները՝

  • 1-ին փուլ (Վանաձոր-Թումանյան, 38,45կմ)՝ Եվրոպական ներդրումային բանկ (51 մլն եվրո) և ՀՀ կառավարություն (10․2 մլն եվրո)
  • 2-րդ փուլ (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ)՝ Ասիական զարգացման բանկ (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարություն (10․14 մլն եվրո)։

 

1-ին փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ․ սեպտեմբերին։ Ճանապարհահատվածը հիմնանորոգվել է և հանձնվել է շահագործման 2018թ․ դեկտեմբերի 24-ին։ Շինաշխատանքների արժեքը կազմել է 19,356 մլրդ դրամ։

 

Կապալառու կազմակերպություններ՝

  • «Արարատ ճանշին ՍՊԸ և Քոնսթրաքշն Քոմփանի Դորլիդեր ՍՊԸ» ՀՁ
  • «Ճանապարհ ՍՊԸ և Կամուրջշին ՓԲԸ» ՀՁ
  • «Կապավոր» ՍՊԸ

Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն՝ «Քոքս Քընսալթ ՋիԷմԲիԷյչ և Էջիս Ինտերնեյշընըլ» ՀՁ

 

2-րդ փուլի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Ավարտը նախատեսված է 2020թ․ նոյեմբերին։

 

Կապալառու կազմակերպություններ՝

  • «Հորիզոն-95 ՍՊԸ և Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս» ՀՁ
  • «Բլաք Սի Գրուփ և ԱԱԲ Պրոեկտ ՍՕԸ» ՀՁ
  • «Սուարդի» ԲԸ

Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություն՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկություն

 

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր

Ավարտված
Կառուցվող
Պլանավորված