Մրցույթներ

2018թ․ապրիլի 23 Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն Ծրագիր՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Տրանշ 4 Առաջադրանքի անվանում՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի

Կատեգորիա:
Հրապարակված է: 23-04-2018 15:00
Վերջնաժամկետ: 14-05-2018 18:00

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

2018թապրիլի 23

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագիր՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Տրանշ 4

Առաջադրանքի անվանում՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4)

Պայմանագիր թիվ` Т4-CS-01

  1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ Ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Եվրասիական զարգացման բանկից (ԵԱԶԲ) որպես Ծրագրի ֆինանսավորում, և մտադիր է այդ գումարից վճարումներ կատարել Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստման և Հեղինակային հսկողության իրականացման, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստման (Տրանշ 4) պայմանագրի համար:
  2. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է (այսուհետ՝ ՀՀՃՄՆԾ), որի նպատակն է՝ 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այդ ճանապարհը 85 կմ-ով և հասցնելով մինչև 470կմ։
  3. Խորհրդատվական ծառայությունները (այսուհետ՝ Ծառայությունները) ներառում են․

- Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 45 կմ ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի պատրաստում, Տրանշ 4 (Լոտ 1 և Լոտ 2),

-  32կմ ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում (Լոտ 1),

-  Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում նախագծային լուծումների ճշգրտության և համապատասխանության հեղինակային հսկողություն։

Հաղթող Խորհրդատուի հետ կկնքվի 2 պայմանագիր, մասնավորապես՝

Մանրամասն նախագծի պատրաստման Պայմանագիր (Միանվագ գումարով պայմանագիր)․

Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում,  Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7կմ ճանապարհի և 6կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4), (15 ամիս),

Հեղինակային հսկողության պայմանագիր (Ժամանակի վրա հիմնված պայմանագիր)․

Ագարակից մինչև թունելի ելքը մոտ 32 կմ ճանապարհի հեղինակային հսկողության իրականացում։

Ծրագրի ներքո կնքվող պայմանագրերը կհամաֆինանսավորվեն Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Գնումների ամբողջ գործընթացը կղեկավարվի  Համաշխարհային բանկի կողմից սահմանված կանոնակարգերին և գործընթացներին համապատասխան։

  1. Պատվիրատուն, ի դեմս ծրագիրն իրականացնող «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը, որը գործում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անունից (ՏԿՏՏՆ), որպես Տրանշ 4-ի իրականացնող մարմին, սույնով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (Խորհրդատուներին) արտահայտելու իրենց հետաքրքվածությունը հետևյալ ծառայությունների մատուցման համար՝ Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապարտաստում (Տրանշ 4)։ Բոլոր խորհրդատվական կազմակերպությունները՝ ներառյալ համատեղ ձեռնարկությունները, պետք է օրենքով սահմանված կարգով գրանցված լինեն ՀՀՀ-ի ներկայացման վերջին ամսաթվից առնվազն տասը (10) տարվա ընթացքում։

Խորհրդատվական կազմակերպությունները՝ ներառյալ համատեղ ձեռնարկությունները, հետաքրքրության հայտերի դիմումի հետ մեկտեղ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

- Խորհրդատվական կազմակերպության գրանցման վկայականը,

- Կազմակերպության գործունեության նկարագիրը։

Խորհրդատվական կազմակերպությունները պետք է ներկայացնեն նախկինում նմանատիպ առաջադրանքներ/պայմանագրեր իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն՝ համառոտ նկարագրելով յուրաքանչյուր առաջադրանքն/պայմանագիր, ֆինանսավորման աղբյուրը (աղբյուրները), պայմանագրի արժեքը և պատվիրատուի մասին տեղեկատվություն։ Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշները հետևյալն են՝

  1. a) Ընդհանուր փորձառություն – Խորհրդատուի մասնակցությունը ճանապարհների շինարարության/ հիմնանորոգման ծրագրերում (վերջին 10 տարվա ընթացքում Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ճանապարհաշինարարական ծրագրերում մասնակցություն),
  2. b) Ծրագրի հետ առնչվող փորձառություն- ճանապարհների և թունելների կառուցման/ վերանորոգման մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի պատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում (վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ պայմանագրերի քանակը),
  3. c) Կազմակերպության անձնակազմի և կարողությունների ընդհանուր գնահատում (առկա մշտական աշխատակազմ, ընթացիկ ծրագրերի նկարագիր)։
  4. Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Խորհրդատուի ընտրության Ուղեցույցի 1․9 կետին, որով սահմանվում է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ։
  5. Որակավորումները հզորացնելու նպատակով Խորհրդատուները կարող են միավորվել այլ կազմակերպությունների հետ՝ համատեղ ձեռնարկության կամ ենթակապալի պայմանագրեր կնքելու միջոցով։ Մասնակից կազմակերպությունների, թե մայր, թե դուստր, փորձառության և որակավորման այլ կառուցվածքային մասը չի դիտարկվի գնահատման համար։ Դա նշանակում է, որ ենթակապալի պայմանագրով գործող խորհրդատվական կազմակերպության որակավորումը և փորձառությունը չի գնահատվի կարճ ցուցակում ընդգրկվելու համար։
  6. Խորհրդատվական կազմակերպությունների կողմից ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն կամ ռուսերեն լեզվով։

 

Խորհրդատուն կընտրվի համաձայն Խորհրդատուների ընտրության ուղեցույցով սահմանված Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության (QCBS)  ընթացակարգի  (Գլուխ 2,  Ուղեցույցեր «ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից հունվար 2011թ, վերանայված հուլիս 2014թ)։

  1. Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, ժամը 10:00-ից -17:00:

Հայտերը պետք է ներկայացվեն երկու տպագիր օրինակով ստորև նշված հասցեով կամ էլ․ փոստի միջոցով Adobe PDF ձևաչափով մինչև 2018թ. մայիսի 14-ը ժամը՝ 18։00 (տեղական ժամանակով): Եթե փաստաթղթերը ներկայացվում են առձեռն, ապա պետք է ներկայացնել փակ ծրարով և վերնագրել «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և Հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև Թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ 4) Խորհրդատվական ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտերի ներկայացման հրավեր»:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն»ՊՈԱԿ

ՀՀ, Երևան, Տիգրան Մեծ 4, 7-րդ հարկ

Հեռ/Ֆաքս: (374-12) 20 10 10

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյան

Էլ.հասցե: vardan.karapetyan@tpio.am ; hasmik.ordukhanyan@tpio.am

-

Կատեգորիա:
Հրապարակված է: 02-02-2018
Վերջնաժամկետ: 03-03-2018 15:00

-

-

Կատեգորիա:
Հրապարակված է: 02-02-2018
Վերջնաժամկետ: 03-03-2018

-

Ճանապարհային պրոֆայլերների մատակարարում եւ տեղադրում, այդ թվում` վերապատրաստում

Կատեգորիա:
Հրապարակված է: 12-01-2018
Վերջնաժամկետ: 26-02-2018

ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ


Հայաստանի Հանրապետություն
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում
Վարկի No. 8523-AM
Պայմանագրի անվանումը՝ Ճանապարհային պրոֆայլերների մատակարարում եւ տեղադրում, այդ թվում` վերապատրաստում
Հղում No. (ըստ Գնումների պլանի)` 1

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է վարկային միջոցներ Կենսական Նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծախսերը ֆինանսավորելու նպատակով, և մտադիր է այդ գումարից կատարել Ճանապարհային պրոֆայլերների մատակարարման եւ տեղադրման, այդ թվում` վերապատրաստման աշխատանքների ձեռքբերում: Այս պայմանագիրը իրականացվելու է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: Մրցութային գործընթացն իրականացվելու է ՀԲ–ի կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի պահանջների համաձայն:
2. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ը հրավիրում է ներկայացնելու փակ հայտեր՝ իրավասու և որակավորման չափանիշներին համապատասխանող հայտատուների կողմից Ճանապարհային պրոֆայլերների մատակարարման եւ տեղադրման, այդ թվում` վերապատրաստման աշխատանքների ձեռքբերումն իրականացնելու համար:

3. Մրցույթը կիրականցվի Համաշխարհային Բանկի կողմից ընդունված և 2011թ. հունվարին հրապարակված <<Ուղեցույցներ: ՄԶՎԲ վարկերիև ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում վարկառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ>> ուղեցույցներով (Գնումների ուղեցույց) սահմանված գործընթացների կազմակերպմամբ ՝ Միջազգային Մրցակցային Մրցույթի եղանակով: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի լրումն, խնդրում ենք անդրադառնալ 1.6 և 1.7 կետերով սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային Բանկի քաղաքականությանը:

4. Հետաքրքրված իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերել. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ից, vardan.karapetyan@tpio.am; hasmik.ordukhanyan@tpio.am, mari.movsisyan@tpio.am:
Ի լրացումն հայտնում ենք, որ մրցութային փաստաթղթղերը ներբեռնվել են նաև www.gnumner.am կայքում, մասնակիցները կարող են բեռնել նաև կայքից, սակայն պատվիրատուն պատասխանատվություն չի կրում մրցութային փաստաթղթղերի լիարժեք բեռնման համար:
5. Հետաքրքրված իրավասու հայտատուների կողմից ամբողջական մրցութային փաթեթը անգլերեն լեզվով կարելի է ձեռքբերել ստորև նշված հասցեով գրավոր դիմում ներկայացնելու և 50,000 ՀՀ դրամ (կամ համարժեք 105 ԱՄՆ դոլար) գումար վճարելու պարագայում: Նշված գումարի վճարման եղանակն է՝ բանկային փոխանցումը հետևյալ հաշիվներին.
Շահառու. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ
ՀՀ դրամի համար. Հաշիվ #900000908096
ԱՄՆ դոլարի համար. Հաշիվ #900000908104
ՀՀ Կենտրոնական բանկ
Մրցութային փաստաթղթերը կառաքվեն փոստով ՝ Երևանից դուրս առաքելու համար, և առաքիչի միջոցով Երևան քաղաքի տարածքում: Երևանից դուրս առաքելու դեպքում առաքման համար կգանձվի լրացուցիչ 120,000 ՀՀ դրամ (կամ համարժեք 250 ԱՄՆդոլար):
6.Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով մինչև 2018թ. փետրվարի 26-ը, Ժամը 11:00: Չի թույլատրվում ուղարկել հայտերը էլեկտրոնային փոստով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտեր կբացվեն 2018թ. փետրվարի 26-ը, Ժամը 11:05 (Երևանի ժամանակով) մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայացուցիչների ներկայությամբ՝ ստորև նշված հասցեով:
7. Հայտը պետք է ուղեկցվի Մրցույթին մասնակցելու երաշխիքով ՝ 2000 (երկու հազար) ԱՄՆ դոլար:
8. Վերևում նշված հասցեն է՝
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ
պրն. Վ.Կարապետյանին, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
ՀՀ, Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ
Հեռ.՝ +374 12 20-10-09
Էլ. Փոստի հասցե` vardan.karapetyan@tpio.am; hasmik.ordukhanyan@tpio.am; mari.movsisyan@tpio.am:

Ճանապարհային նշանների մատակարարում և տեղադրում

Կատեգորիա:
Հրապարակված է:
Վերջնաժամկետ: 10-01-2018

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր Լրացուցիչ Ֆինանսավորում (ԿՆՃՑԲԾ ԼՖ)

Ճանապարհային նշանների մատակարարում և տեղադրում

Մրցույթ թիվ` NCB-LRNIP-AF-G/2017-RS
Փոփոխություն #1

Հարգելի Հայտատու

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման Լրացուցիչ Ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Ճանապարհային նշանների մատակարարում և տեղադրում» թիվ NCB-LRNIP-AF-G/2017-RS մրցութային փաստաթղթերում կատարվել է փոփոխություն:

Խնդրում ենք հաշվի առնել ներքոնշյալը Հայտը պատրաստելուց.

1․ Մրցութային փաստաթղթերի II Բաժնի («Հայտաթերթ») ՑՀ 22.1, ՑՀ 25.1 (Դ. «Հայտերի ներկայացում և բացում») ենթակետերը շարադրվում են հետևյալ խմբագրությամբ․

ՑՀ 22.1

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց առաջարկներն էլեկտրոնային եղանակով՝ միայն էլ-գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով մինչև 2018թ-ի հունվարի 10-ը, ժամը 15:00-ն: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

 

ՑՀ 25.1 Ստացված առաջարկների էլեկտրոնային բացումը տեղի կունենա 2018թ-ի հունվարի 10-ը, ժամը 15:00-ն էլ-գնումների Armeps համակարգի միջոցով։

 

2. Մրցութային փաստաթղթերի VII Բաժնի (Պահանջների ցանկ) 3-րդ կետի (Տեխնիկական Մասնագրեր) 2.1. Նշանների վահանակները ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ․

«Բոլոր նշանների վահանակները պետք է համապատասխանեն նախագծին: Նախազգուշացնող, կարգավորող և տեղեկատվության նշանների վահանակները պետք է պատրաստվեն 1.2 մմ հաստության հատուկ ձևով դրոշմահատված պողպատե թիթեղից և եզրերը առնվազն 15 մմ նշանի հետևի կողմ ծալվեն՝ ամբողջ նշանին առանձնահատուկ ամրություն տալու նպատակով: Ստանդարտ նշանները պետք է լինեն 1 ամբողջական կտորից, առանց որևէ եռակցման: Միայն վահանակը կանգնակին ամրացնելու համար նախատեսված ամրակման դետալները կարող են եռակցված լինել վահանակին։ Ոչ ստանդարտ նշանները կարող են պատրաստվել 1-ից ավելի կտորներից։Մակերևութը պետք է լինի կրկնակի փոշեներկված` (նախնական և արտաքին շերտ)` 0.1-0.2մմ ընդհանուր հաստությամբ:

Նման թիթեղները նախքան որպես երթևեկության նշանների վահանակներ օգտագործվելը պետք է յուղազրկվեն, փորագրվեն, չեզոքացվեն և մշակվեն:

 

Յուրաքանչյուր ճանապարհային նշանի վրա, հետևի կողմում պետք է տեղադրվի ջրակայուն պիտակ՝ արտադրողի անվանումով:»

Վերջին նորությունները

Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ

17-06-2019

Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով ARMEPS (www.armeps.am կայք) էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով մինչև 2019թ․հուլիսի 12-ը։

Կարդալ ավելին

Տրվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ԵՄ կողմից տեխնիկական աջակցության մեկնարկը

13-06-2019

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Հայաստանին հատկացրել է 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության (խորհրդատվական ծառայություններ), 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են ճանապարհաշինության ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված հարցեր

13-06-2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մ6-ի հիմնանորոգման ընթացքում հաղորդակցուղիների հետ կապված մի շարք խնդիրներ։

Կարդալ ավելին